News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման ակտիվիստները վերսկսել են ցույցերը Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ապրիլի 9-ի ողբերգության զոհերի հիշատակի հուշարձանին ծաղիկներ դնելով, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Սպիտակ աղմուկ»-ի առաջնորդ Բեկա Ցիկարիշվիլին պարզաբանել է, որ այդ խորհրդանշական քայլը սոցիալական ցանցի օգտատերերի դժգոհության պատասխանն է հուշարձանի մոտ երեկ ցույցի մասնակիցների պարելուն։ Նա շեշտել է, որ միջադեպը կազմակերպիչների սխալն է եղել, եւ ներողություն է խնդրել մարդկանցից, որոնց վիրավորել է ցույցի մասնակիցների պահվածքը։

«Մենք մեր հարգանքն ենք հայտնում մեր ազգային հերոսներին։ Մենք գիտենք, որ նրանք պայքարել են մեր ազատության համար եւ այն բանի համար, որ մենք այսօր այտեղ ենք, դա նրանց վաստակն է։ Մենք խոնարհվում ենք նրանց ներդրման համար։ Նրանք, ովքեր պարը որպես վիրավորանք են ընդունել, ես հիշեցնում եմ, որ ապրիլի 9-ին զոհվածները երգել ու պարել են, երբ իրենց ցրում էին։ Եթե նրանք մեզ հետ լինեին, իրենց հենց այդպես էլ կպահեին»,-ասել է նա։  

«Սպիտակ աղմուկի» հակառակորդները, որոնք խորհրդարանի շենքի մոտ հակամետ գործողություններ են անցկացնում, փորձել են խանգարել ակտիվիստներին ծաղիկներ դնել։ Երկու խմբերի միջեւ  կանգնել են ոստիկանական ջոկատները, բախումներից կամ կոնֆլիկտներից հնարավոր է եղել խուսափել։

Այսօր «Սպիտակ աղմուկ»-ը կրկին դիմել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին՝ կոչ անելով խախտել լռությունը եւ հայտարարությամբ հանդես գալ։

«Մենք պահանջում ենք վարչապետից խախտել լռությունը եւ հրապարակային հայտարարությամբ հանդես գալ։ Հակառակ պարագայում մեր պահանջը Գեորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականի մասին կդառնա օրինական։ Քանի որ մենք չենք տեսնում, մենք ընդհանրապես վարչապետ ունենք, թե ոչ»,-հայտարարել է Բեկա Ցիկարիշվիլին։

Նա հավելել է, որ մյուս պահանջների կողքին «Սպիտակ աղմուկ»-ը պնդում է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը եւ թմրանյութերի քաղաքականության բարեփոխումներ կատարել։

Արդեն երկրորդ օրն է «Սպիտակ աղմուկ»-ը շարունակում է Թբիլիսիում բողոքի ակցիաները, որոնք սկսվել են մայիսի 12-ի գիշերը, Bassiani եւ Cafe Gallery գիշերային ակումբներում հատուկ գործողություններից հետո։

Ոստիկանության արշավներին արդյունքում ձերբակալվել են 8 մարդիկ, որոնք կանոնավոր կերպով թմրանյութեր են բերել Թբիլիսիի ակումբներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ