Չեչնիայի հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցները հարցաքննում են ուրբաթ օրը Փարիզում դանակով անցորդների վրա հարձակված Հասան Ազիմովի հարազատների եւ ծանոթներին, «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Ազիմովը ծնվել է Արգուն քաղաքում, ռուսական անձնագիր ստացել է 14 տարեկանում՝ արդեն իսկ լինելով Ֆրանսիայի քաղաքացի:
«20 տարեկանում նա չի ներկայացել անձնագիրը փոխելու համար, ուստի Ազիմովի ռուսական անձնագիրն անվավեր է», - ավելացրել է աղբյուրը:
Տեղեկությունն այն մասին, որ Հասան Ազիմովը Չեչնիայի քաղաքացի է, հաստատվել է Ռամզան Կադիրովի կողմից: Նա նաեւ հայտարարել է, որ 14 տարեկանում նա ուսական անձնագիր է ստացել, սակայն 20 տարին լրանալուց հետո փաստաթուղթը չի փոխել: