News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սոչի: Սոչիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորեց Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Սոչիից:

Անմիջապես օդանավակայանից Նիկոլ Փաշինյանն ուղեւորվեց Ադլերի Սբ. Սարգիս հայկական եկեղեցի. այստեղ Հայաստանի վարչապետին դիմավորեցին ՀԱԵ Ռուսաստանի հարավային Հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հայրերը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հավաքվածները վանկարկում էին «Նիկոլ», «Նիկոլ, վարչապետ»։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 13-14-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: 

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

ԵՏՄ բարձրագույն նիստի շրջանակում Հայաստանի վարչապետը կմասնակցի ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի՝ նեղ եւ ընդլայնված կազմերով նիստերին: Նիկոլ Փաշինյանը նաեւ առանձնազրույցներ կունենա ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի, ինչպես նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ