News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի Չենդու քաղաքում Սիչուանյան ավիաուղիների օդանավի արտահերթ վայրէջքի հետեւանքով տուժել են երկրորդ օդաչուն եւ ուղեկցորդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությանը:

Ավելի վաղ ավիաընկերությունը հայտնել էր, որ Չունցին-Լհասա 3U8633 չվերթը կատարող օդանավը տեխնիկական անսարքության պատճառով վայրէջք է կատարել Չենդուի օդանավակայանում: Չենդուի օդային տարածքին մոտենալու ժամանակ օդաչուների խցիկի աջակողմյան ապակին կոտրվել է: Սրա հետ կապված անձնակազմն արտահերթ վայրէջքի թույլտվություն է խնդրել:

«Վայրէջքի ժամանակ երկրորդ օդաչուն դեմքին քերծվածքներ է ստացել, ինչպես նաեւ ողնաշարի հատվածում գերձգում: Աննշան վնասվածքներ է ստացել նաեւ ուղեկցորդներից մեկը»,- նշված է Քաղավիացիայի վարչության հայտարարության մեջ:

Իշխանությունները սկսել են վթարի պատճառները պարզելու հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ