«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցի շրջանակներում ազատությունից զրկված անձը մայիսի 10-ին առանձնազրույցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է ոստիկանության ծառայողների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք արձանագրվել են Պաշտպանի ներկայացուցիչների կողմից:
Պաշտպանի աշխատակազմում կազմված բոլոր նյութերը, այդ թվում՝ վնասվածքների լուսանկարները, փոխանցվել են քրեական հետապնդման մարմնին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նախատեսված ընթացակարգ անհապաղ սկսելու նպատակով: