Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 04:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 65-ամյա Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել մոտ 80 սմ փոսի մեջ:
Պատահարի հետեւանքով վարորդը ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ: Նա տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն եւ հրաժարվել հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Ավտոմեքենան փոսից դուրս բերելու համար կիրառվել է հատուկ տեխնիկա: