News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Փոփոխություններ լինելու են, որովհետեւ իշխանափոխության հիմքում նաեւ քաղաքական սենրդափոխության հարցն է եղել, բայց կադրային ջարդ չի սպասվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց առաջին անգամ Սփյուռքի նախարարի կարգավիճակում աշխատանքի ժամանակ Մխիթար Հայրապետյանը:

Նրա խոսքով, իրենց խնդիրն է համադրել փորձը երիտասարդության հետ: «Թե որ կոնկրետ պաշտոններում կլինեն փոփոխություններ եւ առաջիկայում կլինեն, թե ոչ, դա կորոշվի միայն նախարարության աշխատակիցների հետ մեր պատկերացումները, տեսլականները հասկանալուց հետո: Հապճեպ որոշումներ չեն լինելու, ես տրամադրված եմ պոզիտիվ աշխատելու թիմի հետ»,-հայտարարեց կառավարության ամենաերիտասարդ նախարարը:

Նա տեղինհամարեց հասարակության շրջանում առկա մտահոգությունը՝ կապված իր երիտասարդ լինելու հետ. «Այդ մտավախությունը տեղին է, եւ ես հասկանում եմ անհանգստությունը, որ առկա է հասարակության շրջանում, բայց կարծում եմ՝ օրերի աշխատանքը, եռանդուն աշխատանքը փոփոխություններ բերելու վճռականությունը, կամքը, վճռականությունը իր արդյունքը կտա: Ես եղել եմ նաեւ «Իմ քայլը» նախաձեռնության ակունքներում: Մենք փոխել ենք իշխանությունը, հավատացնում եմ՝ կկարողանանք փոխել կոռուպցիան, կեղծիքը եւ իսկապես շոշափելի փոփոխություններ բերել այն ընթացքում, որքան կպաշտոնավարենք: Դա կլինի ամիսներ, թե ավելի երկար, ես չգիտեմ, բայց անշուշտ, մեր պաշտոնավարումից հետո նրանք, որոնք կգան մեզ փոխարինելու, կունենան բոլորովին այլ որակի գերատեսչություններ, պրոֆեսիոնալ կառավարմամբ, պրոֆեսիոնալ թիմով»:

Մխիթար Հայրապետյանը նշեց նաեւ, որ նախարարության առաջնահերթությունների մասին կխոսի ավելի ուշ, նաեւ մշտական ու անմիջական կապի մեջ կլինեն մամուլի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ