News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաեւ պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:

«Ազատություն քաղբանտրակյալներին եւ «Սասնա ծռերին»,-գրված է նրանց ձեռքի պաստառին:

Ազատամարտիկ վոլոդյա Ավետիսյանի խոսքով, դատախազն ու դատավորը դեռ գործում են հին մեթոդով. «Հիմա պահանջում ենք դատախազի հրաժարականը: Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, իր ռեժիմը եւս պետք է հրաժարական տա: Հասնելու ենք նրան, որ օրենքը գործի բոլորի համար: Մասնավորապես, 2 օր առաջ դատարանը չփոխեց «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը: Մենք ուզում ենք սրանով վարչապետին ցույց տալ, որ անօրինականությունները շարունակվում են, հին ռեժիմը դեռ գործում է»:

Վոլոդյա Ավետիսյանը կոչ հղեց արդարադատության նորանշանակ նախարարին՝ ասելով. «76 հոդվածը՝ վաղակետը, դեռ չի գործում, մարդկանց բերդերից ազատում են փողերով, կոռուպցիան շարունակվում է, ուստի պետք է ուշադիր լինեն: Մարդիկ պետք է վաղաժամ ազատվեն բերդերից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ