Արաբական պետությունների լիգան արտահերթ նիստ կանցկացնի ԱՄՆ դեսպանատան «անօրինական» տեղափոխումը Երուսաղեմ քննարկելու համար։ Այս մասին հայտնում է MENA տեղեկատվական գործակալությունը։
Հանդիպումը կկայանա մայիսի 16-ին ԱՊԼ–ում մշտական ներկայացուցիչների մակարդակով «ԱՄՆ դեսպանատան Երուսաղեմ անօրինական տեղափոխմանը հակազդելու համար»։
ԱՄՆ դեսպանատան բացումը Երուսաղեմում պետք է կայանա մայիսի 14-ին։