News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն, նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը խորհուրդ է տալիս նոր կառավարության գործունեությանը վստահությամբ վերաբերվել: Պողոսյանն իր կարծիքը հայտնեց մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ վերջին ամսվա ընթացքում Հայաստանի բնակիչները դարձան  արտասովոր գործընթացների ականատեսը: Գործընթացին տարբեր անվանումներ են տրվում՝ հեղափոխություն, իշխանափոխություն, ազգային զարթոնք, նշեց Պողոսյանը: Նոր կառավարության վերաբերյալ նա նշեց, որ այն բնութագրելու առաջին բառը վստահությունն է: «Չէ՞ որ մենք վստահել ենք վարչապետին, եւ հույս ունենանք, որ նրանք թիմի պատկերացումները կիրականացնեն»,- կարծում է Պողոսյանը: Երկրորդ բնորոշումը նոր շունչն է: «Անչափ ուրախ եմ, որ երիտասարդներ են եկել, որոնք համակարգի հետ կապված չեն, բյուրոկրատական մեքենայի հետ «կապերով» ճնշված չեն: Այսօր գլխավոր խնդիրը այն բանի ընկալումն է, որ փոփոխությունները չպետք է վերաբերեն միայն կառավարությանը: Պետք է փոխվի յուրաքանչյուրը»,- նշեց Պողոսյանը: Եթե որեւէ մեկը չկարողանա դրված պարտականությունները կատարել, հայտնի է, թե ինչ է պետք անել: Թեւան Պողոսյանը չմանրամասնեց նոր նախարարների անձը՝ նորամուծությունների մասին ընդհանրապես խոսելով: «Սպասենք՝ տեսնենք եւ լավի հույս ունենանք»,- հայտարարեց Պողոսյանը՝ կոչ անելով գործել հայտնի «Դուխով» կարգախոսին համապատասխան: 

Պողոսյանի խոսքով՝ հեռանկարում են ազնիվ եւ արդար ընտրությունները: Սակայն պետք է գիտակցել, որ դրա համար օրենսդրական լայն փոփոխություններ են պետք, ինստիտուտների փոփոխություններ, կաշառքի դեմ պայքար, արդար դատական համակարգ: «Եթե անգամ այս ամենը մեկ ամսում հաղթահարվի, ժամանակ է հարկավոր, որ հանրությունը սա ընկալի»,- կարծում է Պողոսյանը՝ հասարակական կազմակերպություններին կոչ անելով բնակչության շրջանում համապատասխան աշխատանք անցկացնել: Այսինքն՝ կառավարության գործողությունները պետք է հասարակությանը հայտնի եւ հասկանալի լինեն: Նախորդ իշխանությունների սխալը ժողովրդից կտրվածությունն էր, նշեց Թեւան Պողոսյանը: 

«Նպատակը ընտրությունները ազնիվ եւ արդար պայմաններում անցկացնելն է: Կանխատեսել, թե դա երբ կլինի, անշնորհակալ գործ է»,- նշեց Պողոսյանը՝ շեշտելով, որ նպատակն ամենեւին Նիկոլ Փաշինյանի թիմի պարտադիր ընտրությունը չի, այլ թափանցիկ եւ վստահության արժանի ընտրությունների անցկացումը: «Խոսքն անձերի մասին չէ, այլ համակարգային արժեքների»,- պարզաբանեց Թեւան Պողոսյանը:

Պատասխանելով ընտրությունները հետաձգելու դեպքում Նիկոլ Փաշինյանի թիմի վարկանիշի անկման մասին հարցին՝ Թեւան Պողոսյանը հիշեցրեց, որ վարկանիշն ընկնում է, երբ վատ են աշխատում: Լավ կաշխատեն, եւ վարկանիշն անկում չի ունենա, նշեց Պողոսյանը: Խոհրդարանում ուժերի դասավորության վերաբերյալ Պողոսյանը կարծիք հայտնեց, որ կառուցողական մոտեցման դեպքում կարող է երկխոսությունը կայանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ