News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի պատրիարքարանը քննադատել է Վրաստանի եւ Թուրքիայի իշխանությունների միջեւ վարվող բանակցությունները՝ Թուրքիայում հին վրացական եկեղեցիների եւ Վրաստանում մզկիթների վերականգնման վերաբերյալ:

«Հենց եկեղեցին է վրացական, այդ թվում արտերկրում գտնվող բոլոր ուղղափառ տաճարների սեփականատերը, իսկ պետությունը կարող է բանակցություններ վարել կարգավիճակի եւ դրանց հետեւելու շուրջ: Ուստի թուրքական կողմի ներկայացրած տաճարների ցանկը պետք է քննարկվեր պատրիարքարանի հետ, ինչն առ այսօր չի արվել»,- ասված է պատրիարքարանի հայտարարության մեջ:

Ըստ տեղեկությունների, Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների ներկայացուցիչները պայմանավորվել են թուրքական տարածքում չորս վրացական եկեղեցիների եւ Վրաստանում երեք մզկիթների ու մեկ բաղնիքի վերանորոգման շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ