News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռուսաստանը Հայաստանին համարում է տարածաշրջանում մերձավոր գործընկեր ու դաշնակից: Այս մասին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկնարկին, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Պուտինը Փաշինյանին վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է իր մերձավոր գործընկերը: «Սա վերաբերում է ե՛ւ տնտեսական համագործակցությանը, ե՛ւ անվտանգության հարցերին»,- նշել է նա: Պուտինն ասել է, որ  Ռուսաստանը Հայաստանի  առաջատար առեւտրատնտեսական գործընկերն է:

«Ռուսական կապիտալ ներդրումները Հայաստանում բոլոր արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսն են կազմում: Վերջին շրջանում երկրների միջեւ ապարանքշրջանառության 25 տոկոսով աճ է նկատվում: Առաջանցիկ տեմպերով աճում են Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները, միայն անցյալ ամիս աճը 38 տոկոս է կազմել: Սա շատ լավ դինամիկա է, որը հույս ունենք ոչ միայն պահպանել, այլեւ բազմապատկել»,- նշել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նոր պաշտոնում Փաշինյանին հաջողություններ է ցանկացել: «Հույս ունեմ, որ հարաբերությունները կզարգանան նույն տեմպերով, որքան եղել է մինչեւ հիմա, այդ թվում՝ միջազգային համագործակցության մասով: Մասնավորապես՝ ՄԱԿ-ում, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը մշտապես միմյանց աջակցել են, ինչպես նաեւ  տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում»,- ասել է նա:

Դրանից հետո հանդիպումը շարունակվել է փակ դռների հետեւում:

Սոչիում ընթանում է ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպումը 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ