ՆԱՏՕ-ն հույս ունի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հերթական հանդիպումն անցկացնել մոտ ապագայում եւ բանակցությունների օրակարգում ներառել Մոսկվայի կողմից «հիբրիդային սպառնալիքների» լայն կիրառման հարցը, ինչպիսիք են քարոզչությունն ու ապատեղեկատվությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին օգնական Արնդտ Ֆրեյթագ ֆոն Լորինգենը, հաղորդում է Reuters- ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ընդլայնում է այսպիսի գործիքների օգտագործումը՝ իր հարաբերական ռազմական թուլությունը փոխհատուցելու համար: «ՆԱՏՕ-ն սառը պատերազմ չի ուզում: Դաշինքը ցանկանում է կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, բայց չի կարող անպատասխան թողնել Մոսկվայի կողմից ամենատարբեր հիբրիդային հարձակումներն այլ երկրների ժողովրդավարական ինստիտուտների վրա»,- ասել է նա: