Հայաստանում տոկոսադրույքների նվազումը եւ գյուղատնտեսության ոլորտում աճի ակտիվ վերսկսումը 2017 թվականին նպաստել է մինչեւ 7.5 տոկոս ՀՆԱ-ի աճին: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարների» վերաբերյալ կանխատեսման մեջ:
Ըստ վերջին կանխատեսման՝ 2017 թվականին նշված տարածաշրջանում աճի տեմպերը գերազանցել են սպասումները, սակայն հետագայում կնվազեն:
Զեկույցում նշվում է, որ որոշ երկրներում, ներառյալ՝ Հայաստանը եւ Վրաստանը, որոշակի առաջընթաց է գրանցվել կարգավորման եւ վերահսկողության ամրապնդման, բանկային գործառնությունների լուծման մեխանիզմների կատարելագործման եւ կառավարման ամրապնդման ոլորտներում: