News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մնում է լիովին հավատարիմ պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ երկարատեւ խաղաղության ապահովանը: Այս մասին հավաստիացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապես տեսագրված ուղերձում, որը ցուցադրվել է երկուշաբթի Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման հանդիսավոր արարողության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

«ԱՄՆ-ն լիովին հավատարիմ է մնում Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղության համաձայնության հաստամանն աջակցելու համար: Մենք շարունակում ենք պահպանել ստատուս քվոն Երուսաղեմի սրբավայրերի շուրջ, ներառյալ Տաճարի լեռան, որը հայտնի է որպես Ալ-Հարամ աշ Շարիֆ», - ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը:

Թրամփը շեշտել է, որ Միացյալ Նահանգները միշտ էլ Իսրայելի գործընկերն ու  կարեւոր դաշնակիցն է լինելու ազատության եւ խաղաղության հարցերում: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, ԱՄՆ-ն «բարեկամության ձեռք է մեկնում ... պաղեստինցիներին եւ հարեւան արաբական բոլոր երկրներին»: «Թող խաղաղություն լինի», - հայտարարել է նախագահը:

«Իսրայելը ինքնիշխան պետություն է, որը, ինչպես ցանկացած այլ ինքնիշխան պետություն, իրավունք ունի որոշելու սեփական մայրաքաղաքը: Սակայն տարիներ շարունակ մենք չենք ճանաչել ակնհայտ, պարզ իրողությունը, որ Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմն է», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ