News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ճապոնիայի առաջին դեսպան Էյջի Տագուչին ավարտել է իր առաքելությունը եւ շուտով կվերադառնա հայրենիք: Այս առիթով մայիսի 14-ին հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնում կայացավ դեսպանի հրաժեշտի երեկոն:

«Մեզ համար մեծ պատիվ էր համագործակցել Ձեզ հետ: Վստահ եմ, որ Հայաստանում մնալու տարիների ընթացքում դուք շատ հայ ընկերներ եք ձեռք բերել: Ուզում եմ հավաստիացնել, որ «Հիկարիի» ողջ թիմը ձեր ընկերներն են»,- նշել է կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:

«Սիրելի ընկերներ, շնորհակալություն»,- դիմեց դեսպանը հավաքվածներին, ապա շարունակեց անգլերենով: «Երբ այստեղ եկա, չէի ենթադրում, որ Հայաստանում այդքան շատ մարդ է հետաքրքրված ճապոնական մշակույթով եւ լեզվով: Անցած 3 տարվա ընթացքում դեսպանատունը ձգտել է ավելի շատ մշակութային միջոցառումներ անցկացնել Երեւանում եւ այլ քաղաքներում: Ճապոնիայում համարում են, որ համագործակցության հիմքը մշակութային փոխըմբռնումն է ժողովուրդների միջեւ: Վերադառնալով Ճապոնիա՝ ես կմնամ Հայաստանի մեծ բարեկամը»,- ասաց դեսպանը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ