News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ձեւավորումից հետո պետք է անցում կատարի այլ մարմինների ղեկավարների փոփոխության։ Մասնավորապես խոսքը ընտրովի մարմինների ղեկավարների մասին է, որոնք համառորեն չեն ցանկանում հրաժարվել զբաղեցրած պաշտոններից։ Օրինակ, Սահմանադրական դատարանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վերաքննիչ պալատի ղեկավարները, ինչպես նաեւ Գլխավոր դատախազը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ բացի հրաժարականից՝ նրանց այդ պաշտոններից հեռացնելու այլ տարբերակ դեռեւս չեն գտել։ «Եթե հրաժարական չտան, այլ մեխանիզմ չեմ մտածել, կարող է մտածենք՝ գտնենք, բայց պառլամենտի կողմից ընտրված մարմինների ղեկավարները միայն հրաժարական կարող են տալ.... Մարդիկ կան, որ կհասկանան, որ քաղաքական իրավիճակ է փոխվել եւ նրանք չպետք է զբաղեցնեն պաշտոնենր եւ իրենց ձեռքով կգրեն իրենց դիմումները»։ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ փոփոխությունները չեն շրջանցի այդ ոլորտները, ի վերջո վարչապետի ընտրությամբ գործընթացները սկսվել են  եւ ոչ թե ավարտվել։

Իսկ իշխանության օրակարգի գլխավոր հարցը արտահերթ ընտրություններն են՝ խորհրդարանը ցրելու դժվարին հարցը, որին առայժմ դեմ է Հանրապետական կուսակցությունը։ ՀՀԿ–ն մտադիր է քվեարկել կառավարության ծրագրի օգտին, մինչդեռ այն տապալելու արդյունքում հնարավոր կլիներ  արձակել խորհրդարանը եւ նոր ընտրություններ անցկացնել։  Մարուքյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունները պետք է լինեն քաղաքական պայմանավորվածության արդյունքում, որ չխախտվի Սահմանադրության ոգին։ Քաղաքական համաձայանությունից առաջ  էլ անհրաժեշտ է փոփոխել  Ընտրական օրենսգիրքը, հրաժարվել  տարածքային ցուցակների դրույթից, որից հետո միայն անցկացնել արտահերթ ընտրություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ