News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենեբեկովի հետ:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել եւ ամրապնդվել: «Համոզված եմ, որ մեր աշխատանքը նոր լիցք կհաղորդի հայ-ղրղզական ավանդական հարաբերություններին», - ասել է նախագահը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար` ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կառուցողական քայլերի է տրամադրված` երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը խթանելու համար: Վարչապետը կարեւորել է տնտեսական համագործակցության կարեւորությունը եւ հիշեցրել, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակին: «Մենք էներգիայով լի ենք  արդյունավետ աշխատանքի համար: Կա չօգտագործված ներուժ, եւ դրա իրականացման համար անհրաժեշտ են քայլեր», - ասել է  Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ