News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիոտոյի եւ Տոխոկուի բուհերի ճապոնացի գիտնականների խումբը հայտնաբերել է մի նյութ, որն օգնում է կանխել կորալների գունաթափումը` վերջին տարիներին Խաղաղ օվկիանոսի ամենալուրջ խնդիրներից մեկը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yomiuri թերթին:

Հետազոտության ընթացքում նրանք եկել են այն եզրակացության, որ գլոբալ տաքացման արդյունքում, երբ ջուրը տաքանում է ըստ Ցելսիուսի մինչեւ 30 կամ ավելի աստիճան, կորալների ներսում առաջանում է ակտիվ թունավոր թթվածին: Այս գործընթացի պատճառով ջրիմուռները «լքում են այս օրգանիզմներին»՝ նրանց կմախքը բաց թողնելով: Առանց ջրիմուռների կորալները չեն կարողանում նորմալ սնվել եւ ի վերջո գունաթափվում են եւ մեռնում:

Ներկայումս կորալների մոտ 70 տոկոսը գունաթափվել է: Ջրի ջերմաստիճանի նվազումից հետո նրանք կարող են մի քանի տարիների ընթացքում վերականգնել իրենց գույնը, բայց եթե տաքացումը շարունակվի, ապա կորալները հավանաբար կմահանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ