News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Գազայի հատվածում բախումների հետեւանքով մարդկանց մահվան համար մեղադրել է ՀԱՄԱՍ շարժմանը, որը իսրայելական կողմին հրահրում է պատասխան գործողությունների: Այս մասին երկուշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Ռաջ Շահը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք տեղյակ ենք Գազայում շարունակվող բռնության մասին: Այս ողբերգական մահերի համար պատասխանատվություն է կրում ՀԱՄԱՍ շարժումը:

ՀԱՄԱՍ-ը դիտավորությամբ եւ ցինիկորեն հրահրում է Իսրայելին պատասխան գործողությունների... Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ