News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան ընդունել է Հյուսիսային Կորեայի առաջարկը մայիսի 16-ին երկու երկրների սահմանին գտնվող Փհանմունջոմ կետում բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Կորեական թերակղզում խաղաղության, բարգավաճման եւ միավորման փհանմունջոմյան հռչակագրի դրույթների հարցերով Հյուսիսային Կորեայի եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչների բարձր մակարդակով հանդիպումը կկայանա մայիսի 16-ին Փհանմունջոմ կետում»,–նշված է Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարության հաղորդագրությունում։

Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկխոսության վերսկսումը Կարմիր Խաչի ուղղությամբ եւ Հյուիսի եւ Հարավի անջատման պատճառով բաժանված հարազատների հանդիպման  հարցերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ