News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել, պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղական Երվանդ Սերոբյանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, Գյումրիում ԾՊՀ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում հանդիպումներ թ ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. «Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էր Շիրակի պետհամալսարանի ներքին խնդիրները: Ես երեկ հանդիպել եմ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ եւ այս իրավիճակից դուրս գալու մեկ լուծում ենք գտել: Գիտեք, որ բուհի խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել, նախորդ խորհուրդը ձեւավորվել էր նախորդ իշխանության պայմաններում: Ձեւավորվելու է նոր խորհուրդ, որը ձեր մասնակցությամբ, մեր վերահսկողությամբ օրենքի տառին համապատասխան կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ:

Պարոն Մինասյանը լուրջ քայլի է գնացել, որը ողջունելի է: Այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի Երվանդ Սերոբյանը, տեղակալը»,-հայտարարեց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ մենք նորից կայցելի Գյումրի, առանձին հանդիպում կունենա ուսանողների ու դասախոսների հետ. «Սա շատ լուրջ քայլ է պարոն Մինասյանի կողմից, փոխզիջումային տարբերակ է, որ լարվածությունը հանդարտվի: Ես դասախոսական կազմին կոչ արեցի այսուհետ չսրել իրավիճակը, սա լուծում է, որ թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Ռեկտորի պաշտոնակատարին ես կխնդրեմ, որ դիտարկի հեռացված երկու դասախոսների վերանագնման հնարավորությունը առաջիկա երկու շաբաթների ընթացքում»:

Ինչ վերաբերում է բուհում կառուցվածքային փոփոխություններին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ այդ խնդրին հիմա անդրադառնալու դեպքում նոր լարվածություն կառաջանա. դրան կարելի է անդրադառնալ բուհի նոր խորհրդի ձեւավորումից հետո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն 10 օրից ավելի է, որ Շիրակի պետհամալսարանում իրավիճակը լարված է. բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ցույցին մասնակցում են ռեկտորի հրամանով բուհից հեռացված դասախոսններ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը, Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցներ, ուսանողներ:

Նշենք, որ օրեր առաջ ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ