News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայտնի իտալացի նկարիչ Ամադեո Մոդելիանիի «Մերկ պառկածը» կտավը նյույորքյան Sotheby's աճուրդային տան կազմակերպած աճուրդում վաճառվել է ռեկորդային 157.2 միլիոն դոլարով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

1917 թվականին ստեղծված նկարը վաճառքի էր հանվել Sotheby's–ի Impressionist & Modern Art Evening Sale աճուրդում մայիսի 14-ին։ Մեկնարկային գինը կազմել է 150 մլն դոլար։

Աճուրդային տան կայքում նշվում է, որ նկարի նախկին սեփականատերը այն ձեռք է բերել 26.9 միլիոն դոլարով։

Մոդելիանիի աշխատանքները իր կենդանության օրոք հաջողություն չեն ունեցել եւ պահանջված են դարձել միայն նրա մահվանից հետո։ 2015 թվականին «Մերկ պառկածը» կտավը Sotheby's–ի աճուրդում վաճառվել է 170 միլիոն դոլարով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ