News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» նախաձեռնության երթերի օրերին Ավան վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ կա հարուցված 6 քրեական գործ:

NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հարուցված քրեական գործերի վերաբերյալ նշել է. «Մասնավորապես՝ իրենց ավտոմեքենան անհայտ անձանց կողմից վնասելու վերաբերյալ քաղաքացիների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ: Մեկ քրեական գործ հարուցվել է գույքի դիտավորյալ վնասման և մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առիթով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով: Մեկ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ Ավան վարչական շրջանում գործող «Հարսնաքար» ռեստորանի մոտ դիմակավորված անձանց կողմից բռնություն կիրառելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ: Մեկ քրեական գործ՝ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում «Ֆորդ» ավտոսրահի մոտ քաղաքացիական հագուստով, բժշկական դիմակներով դեմքերը փակած մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգությունների կազմակերպման, դրանց ընթացքում փողոցի երթևեկելի հատվածը փակելու, քաղաքացիների ավտոմեքենաներին մահակներով դիտավորյալ հարվածներ հասցնելու և վնասելու դեպքի կապակցությամբ հարուցվել է մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Վերոնշյալ բոլոր քրեական գործերով ընթանում է նախաքննություն, կատարվում են օպերատիվ-որոնողական, քննչական և այլ դատավարական գործողություններ՝ առերևույթ հանցագործություններ կատարած անձանք ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:

Մի խումբ անձանց կողմից գույքի՝ ավտոմեքենայի վնասման 4 դեպքի վերաբերյալ ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ 3-ը՝ դիմողի բողոքի բացակայության, 1-ը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքերով:

Ավան վարչական շրջանում մի խումբ անհայտ անձանց կողմից գույք՝ ավտոմեքենան վնասելու, վարորդին ծեծի ենթարկելու վերաբերյալ մեկ դեպքի մասին ԶԼՄ հրապարակումները Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութր նախապատրաստելու ցուցումով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ