News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը երեքշաբթի կոչ է արել ՄԱԿ–ին հետաքննություն անցկացնել Գազայի հատվածում ի նշան Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման դեմ բողոքի ակցիայի ժամանակ բռնության դեպքերի առնչությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Իսրայելի զինվորները կրակ են բացել բողոքի ցույցի մասնակիցների ուղղությամբ։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ զոհվել է 59 մարդ, եւս շուրջ 2.7 հազարն էլ վիարվորել է։ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել։ Գազայի հատվածում իրավիճակը երեքշաբթի կքննարկվի ՄԱԽ ԱԽ-ում։

«Այսօր մենք պետք է խիստ կերպով կոչ անենք ՄԱԿ–ին անկախ հետաքննություն իրականացնել պարզելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,–ասել է Բելգիայի ԱԳ նախարարը։

Նախարարի խոսքով՝ նա այդ մասին կհայտնի երեքշաբթի Բրյուսելում այցով գտնվող ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

Բելգիայի ԱԳ նախարարը դատապարտել է քաղաքացիական անձանց դեմ ուղղված անընդունելի բռնությունը՝ նշելով, որ Իսրայելը պետք է հարգի խաղաղ ցույցերի իրավունքը։ Նա հավելել է, որ Բելգիան չի սատարում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ