News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Բժիշկներ առանց սահմանների» (MSF, Médecins sans frontières) կազմակերպությունը Գազայի հատվածում տասնյակ մարդկանց սպանությունը անթույլատրելի եւ անմարդկային է համարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Բժիշկներ առանց սահմանների»–ն դատապարտում է Գազայում տեղի ունեցածը։ Մենք կարող ենք հաստատել 55 մարդու սպանությունը եւ 2271 վիրավորների փաստը։ Ընդ որում, նրանցից 1359–ը վիրավորվել է ռազմական փամփուշտներից։  Դա անմարդկային է եւ բացարձակապես անթույլատրելի»,–նշված է կազմակերպության հաղորդագրությունում։    

MSF–ում նաեւ կոչ են արել Իսրայելին դադարեցնել անհամաչափ ուժի կիրառումը պաղեստինցի ցուցարարների նկատմամբ։  Ակցիան անցկացվել է Գազայի հատվածում ի նշան Իսրայելի ստեղծման 70–ամյակին ու այդ առիթով Թել Ավիվից ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու դեմ բողոքի։ Իսրայելի զինվորները կրակ են բացել բողոքի ցույցի մասնակիցների ուղղությամբ։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ զոհվել է 59 մարդ, եւս շուրջ 2.7 հազարն էլ վիարվորել է։ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել։ Գազայի հատվածում իրավիճակը երեքշաբթի կքննարկվի ՄԱԽ ԱԽ-ում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ