News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը պետք է վերահսկողություն իրականացնի կառավարության գործունեության նկատմամբ, որի մ մեջ մտնում է նաեւ կառավարության նիստերին մասնակցելը: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծիք նարրակման ժամանակ նշեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:

«Երբ որոշում էր կայացվել, որ Կառավարության նիստերն այլեւս փակ են լինելու,  այդ դեպքում ո՞րն էր լինելու Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունն այդ նիստերին: Ես ինքս չէի ուզի մասնակցել այդ նիստերին: Եթե ոչ մի անկախ մարմին չի լինելու կառավարության նիստին, ես գնամ ի՞նչ անեմ: Հակառակը, կարող էր տպավորություն ստեղծվել կառավարության հետ իմ առնչությունների վերաբերյալ:

Հիմա երբ քաղաքականություն է փոխվում եւ կառավարության նիստերը դռնբաց են լինելու, եւ իմ գործողությունները նույնպես տեսանելի են, ոչ մի խնդիր չեմ տեսնում մասնակցել կառավարության նիստերին»,-ասաց Թաթոյանը:

Նշենք, որ առաջարկվում է օրենքում փոփոխություն անել, ըստ որի ՄԻ պաշտպանը կարող է մասնակցել Կառավարության նիստերին միայն վարչապետի հրավերի հիման վրա: Նախկինում նման սահմանափակում չկար:

Հաշվի առնելով Արմա Թաթոյանի դիրքորոշումը, որոշվեց այդ թրույթը հանել օրինագծից եւ թողնել նախորդ կարգավորումը:

Տպել
Ամենաշատ