News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր՝ մայիսի 15-ին, ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ ավանդական այցով Արցախ ժամանած դպրոցի ունկնդիրներին։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է  Արցախի դիվանագիտական գործունեության առանձնահատկությունները, ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների հիմնական գործառույթները: ԱԳՆ ղեկավարը անդրադարձել է նաեւ Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին՝ մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին:

Մասիս Մայիլյանը գոհունակությամբ է նշել արտաքին քաղաքականության բնագավառում երկու հայկական պետությունների միջեւ համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործում համակարգված աշխատանքի կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը պատասխանել է  ուսանողների բազմաթիվ հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ