News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանն իսկզբանե գինեգործության զարգացման սխալ ճանապարհ է ընտրել՝ շեշտը դնելով կոնյակի արտադրության վրա եւ փաստացի բաց թողնելով գինու զարգացումը: Նման կարծիք մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Արդյունքում, ըստ նրա, կոնյակը Հայաստանի վրա քաղաքական ճնշման գործիք է դարձել՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկայում: «Սա հանգեցրեց նրան, որ Հայաստանում ոչ այդքան ճիշտ կոնյակ եւ գինի է արտադրվում, քանի որ կեղծվում են բերքի ծավալները, խաղողի այգիների տարածքները, իսկ ոլորտը մենաշնորհված է, ստվերային ռեսուրսները կենտրոնացված են»,- ասաց Հարությունյանը:

Մինչդեռ, նա կարծում է, որ Հայաստանը գինու արտադրության 10 հազար տարվա փորձ ունի, եւ այստեղ բարձրորակ արտադրանքների համար պայմանները պարզապես իդեալական են: Ուստի Հայաստանում գինեգործությունն օբյեկտիվորեն զարգանում է՝ անկախ քաղաքական ուղուց: «Ընդ որում, Հայաստանը պետք է գինեգործության խաղողի նրբագույն տեղական տեսակներն օգտագործի, այստեղ խաղողի մոտ 400 տեղական կա, որից առնվազն տասնյակը կարող են տեխնիկական լինել»,- նշեց ՀԿ-ի ղեկավարը:

Ավագ Հարությունյանի կարծիքով՝ նոր կառավարությունը պատմական հնարավորություն ունի փոխելու իրավիճակը, ապաքաղաքականացնելու գինեգործության ոլորտը: «Նախեւառաջ անհրաժեշտ է վերացնել բոլոր քաղաքական խոչընդոտները, որոնք խանգարում են գինու արտադրության զարգացմանը, բարելավել գնումների գործընթացը, շրջանառության մեջ 30 հազար հեկտար հողատարածք ներգրավել, որոնք հարմար են գինեգործության համար, սակայն՝ ոչ մշակվող, քանի որ դրանք կենտրոնացած են խոշոր տնտեսությունների եւ ֆերմերների ձեռքում, եւ դրանով իսկ պայմաններ ստեղծել ոլորտում ներդրումներ կատարելու համար, այդ թվում նաեւ՝ դրսից»,- մանրամասնեց Ավագ Հարությունյանը:

Բացի այդ, նա հավելեց, որ անհրաժեշտ է վերացնել բերքի ծավալների, խաղողի այգիների հողատարածքների կեղծումը, դիվերսիֆիկացնել գինու արտադրանքի արտահանման ուղղությունը: «Որակի տեսանկյունից հայկական գինին կարող է ավելի որակյալը լինել, քան վրացականը, քանի որ գինեգործության պայմաններն այստեղ շատ ավելի բարենպաստ են», - եզրափակեց հասարակական կազմակերպության ղեկավարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ