News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

100 հազար բնակչի հաշվով հանցագործությունների թվի գործակցով Հայաստանը բազմաթիվ այլ պետությունների շարքում ակնհայտ շահեկան դիրքում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ-ում գլխավոր դատախազության 2017-ի հաշվետվությունը ներկայացնելիս նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Անդրադառնալով հանցավորության ընդհանուր մակարդակին, նա նշեց, որ 2017 թվականի ընթացքում արձանագրվել է 20 285 հանցագործության դեպք, ընդ որում եղել է հանցագործության  թվի աճ 8.1 տոկոսով նախորդ տարվա համեմատ։

«Ըստ էության այս դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք ունեցել ենք լատենտայնության բարձր աստիճան ունեցող հանցագործությունների բացահայտման, գրանցման եւ հաշվառման աշխատանքների բարելավման արդյունքում հիմնականում ոչ մեծ ծանրության հանցագործությունների աճ։ Ունեցել ենք աճ կոռուպցիոն եւ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների զանգվածում, որոնք եւս ակնհայտորեն դիտարկվում են որպես լատեմտայնության  բարձր աստիճան ունեցողներ»

Այդուհանդերձ, ըստ Արթուր Դավթյանի, 100 հազար բնակչի հաշվով հանցագործությունների թվի գործակցով Հայաստանը բազմաթիվ այլ պետությունների շարքում ակնհայտ շահեկան դիրքում է։ Եթե այն Հայաստանում 681 է, ապա Ղազախստանում 1754, ՌԴ–ում՝ 1402, Ուկրաինայում՝ 1238, Մոլդովայում՝ 1003, Բելառուսում՝ 909։

«Երբ մենք համադրում ենք նախորդ տարվա հետ հատկապես հանցագործությունների առանձին տեսակներով, նկատում ենք, որ ունենք էական նվազում հատկապես ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների ցուցանիշներով, մասնավորապես 16.7 տոկոսով նվազել է առանձնապես ծանր հանցագործությունները,  ծանր հանցագործությունները 11.4 տոկոսով։ Անհրաժետ եմ համարում շեշտել, որ պահպանելով վերջին 11 տարիներին դրսեւորած կայուն միտումը 2017 թ. 28.5 տոկոսով նվազել են սպանության դեպքերը, եթե 2007թ. դրանք եղել են 69, ապա 2017 թվականին դրանք արդեն 49-ն էին։ Նվազել են սպանության փորձի դեպքերը 25.8 տոկոսով։ Այստեղ եւս կցանկանայի համադրում իրականացնել՝ 100 հազար բնակչի հաշվով սպանությունների թիվը մեր երկրում կազմել է 1.6։ Այն դեպքում երբ 1995-2016թթ. նույն ցուցանիշը միջինում կազմել է 2.3, իսկ աշխարհում կազմում է 6.9»,-ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով, 2017 թվականի ընթացքում 36 տոկոսով նվազել է սպանության փորձի, առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքերը, 13 տոկոսով նվազել են ավազակության դեպքերը։ Նշված հանցագործությունների դեմ պայքարը, ներառյալ դրանց կանխումն ու նախականխումը, դրանց վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվությունը, օբյեկտիվություն ու բազմակողմանիությունը, դրանք կատարած անձանց բացահայտումը եւ անհրաժշետ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումն ապահովելը դատախազության աշխատանքներում առաջնահերթություն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ