News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2017 թվականի ընթացքում միայն կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության 1663 դեպք է արձանագրվել, որը 92-ով գերազանցում է 2016-ին արձանագրված դեպքերին: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ-ում գլխավոր դատախազության 2017-ի հաշվետվությունը ներկայացնելիս նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դավթյանն առանձին անդրադարձավ կոռուպցիոն հանցագործությունների վիճակագրությանը՝ նշելով, որ ի տարբերություն այլ հանցատեսակների, այս հանցագործության թվի արդեն արձանագրված աճը դրական ցուցանիշ է։

«Վերջին 10 տարիներին նկատվել է այս հանցագործությունների կտրուկ աճ։ Թվարկածս հանցատեսակներով 2007թ. ունեցել ենք ընդամենը 7 դեպք, 2017–ին 163 դեպք։ 2017 թ. ընթացքում կաշառք ստանալու մեղադրանքով դատի է տրվել 43 պաշտոնատար անձ, 17–ով կամ 65 տոկոսով ավելի քան 2016 թվականին։

2017թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրգործերով քրեական հետապնդման են ենթարկվել 599 անձ»,-հայտարարեց Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով, փոխվել է քրեական հետապնդման ենթարկված սուբյեկտների կազմը՝ մասնավորապես միայն ՀՔԾ եւ ԱԱԾ քննչական վարչություն 2017թ. քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ, որոնցից ոստիկանության 45 աշխատակից, 4 բաժնի պետի տեղակալ, անձնագրային բաժանմունքի պետ, քերական հետախուզության բաժանմունքի պետ, ԴԱՀԿ ծառայության 4 պաշտոնատար անձիք այդ թվում բաժանմունքի 1 պետ, ՊԵԿ պաշտոնատար 10 անձիք, այդ թվում մաքսակետի մեկ պետ, դատի տրված անձանց մեջ են նաեւ ընդհանուր իրավասության դատարանի մեկ նախագահ, 2 դատավորներ, դատախազության մեկ դատախազ, մեկ նախկին դատախազ, Քննչական կոմիտեի երեք քննիչներ եւ այլն։

Արթուր Դավթյանն անդրադարձավ նաեւ այն առաջնահերթություններին, որոնց ուղղությամբ գրանցել են առաջընթաց. «2017 թվականի ընթացքում մենք աննախադեպ ծավալի ուսումնասիրություն իրականացրեցինք՝ շուրջ 14 հազար հետախուզական գործ է ուսումնասիրվել դատախազության աշխատակիցների կողմից։ Գրանցվել են տարատեսակ խախտումներ, ըստ խախտումների հարուցվել են քրեական գործեր, բազմաթիվ ծառայողական քննությունների միջնորդություն են ներկայացվել պատկան մարմիններին, իսկ ամենակարեւորը այս իրավիճակի շտկման առումով այն է, որ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա, եւ ոստիկանությունում եւ նախաքննական մարմիններում  արդեն ընդունվել են համապատասխան իրավական ակտեր, որոնցով կանոնակարգվել է այս ամբողջ գործընթացը։ Այժմ կարող եմ ասել, որ 14 հազար գործերի մեջ չունենք բացթողում, որը թույլ կտար հետախուզվող անձանց խուսափել պատասխանատվությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ