News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բարձր գնահատելով հայ-ճապոնական հարաբերությունների ներկա մակարդակը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դրանք կառուցված են բարեկամության եւ փոխվստահության վրա: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ այս հարցում ընդգծելով օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի ակտիվ շփումների եւ փոխայցերի կարեւորությունը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ մեր երկրում օժանդակության ծրագրեր իրականացնելու համար՝ հորդորելով դեսպանին այդ հարցում կրկնակի ակտիվությամբ համագործակցել կառավարության հետ:

Արա Բաբլոյանը բարեկամական կապերի առավել աշխուժացման եւ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման հարցում առանձնակի կարեւորել է դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանը ժողովրդավարության ուղիով ընթացող պետություն է, որի վառ ապացույցը մեր երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն էին, երբ ոստիկանությունն ու ցուցարարները միմյանց նկատմամբ հանդուրժող ու հարգալից պահվածք դրսեւորեցին:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում` ընդգծելով, որ ժողովրդավար Արցախը երբեք ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել: «Արցախի ժողովուրդն այդպես է պատկերացնում իր ապագան՝ անկախ եւ ժողովրդավար. դրան այլընտրանք չի կարող լինել»,-ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն իր հերթին բարձր է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը: Նա ընդգծել է, որ Ճապոնիան կողմնակից է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Էյջի Տագուչին նշել է, որ իր երկրի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ ներդրումային համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ ՀՀ խորհրդարանը եւս այն սեղմ ժամկետներում կվավերացնի:

Արա Բաբլոյանը Էյջի Տագուչիին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ