Լրագրողների միջազգային ֆեդերացիան(IFJ) աջակցում է Ալեքսանդր Լապշինի ջանքերը Ադրբեջանի կողմից հետապնդումների կապակցությամբ արդարության հասնելու հարցում։
Ֆեդերացիան Լապշինին է փոխանցել միջազգային մամուլի վկայագիր, որը լրագրողին տրամադրում է IFJ համայնքի աջակցությունն ամբողջ աշխարհում։
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ շատ լրագրողներ առաջվա պես հետապնդվում են Ադրբեջանում։ Դեռ 2005-ին IFJ-ն՝ Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի հետ միասին նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով ազատել յոթ լրագրողների։ Այդ ժամանակվանից սկսած՝ խոսքի ազատության հետ կապված իրավիճակի բարելավման որևէ նշան չկա
2016-ի վերջին բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Մինսկում Ադրբեջանի պահանջով, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի հանրապետություն այցելելու համար։ Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի հարցումը ու արտահանձնել Լապշինին։ Բաքվի դատարանը Լապշինին երեք տարվա ազատազրկման էր դատապարտել։
Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրաման՝ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։ Միաժամանակ պարզվել է, որ բանտում Լապշինին քիչ էր մնում ինքնասպանության հասցնեին։