News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի ան­տառտնտեսություն» մասնաճյուղի պահպանման տարածքում ապօրինի 1475 կանգուն ծառերի հատման, նույն մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու դեպքի առթիվ 2017 թվականի օգոստոսի 8-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն:

«Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի ան­տառտնտեսություն»-ում նշանակված մասնագիտական ստուգման արդյունքում հայտրաբերվել է 1475 հատ ապօրինի հատված կանգուն ծառեր:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառ­տնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» անտառապետ Ս. Վ.-ն, լիազորված լինելով կանխարգելել անտառպետության տարածքում ՀՀ անտառային օրենսդրության բոլոր տեսակի խախտումները, անտառպետության տարածքի սահմաններում իրականացնել հսկողություն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, խախտելով օրենսդրության դրույթները, համաձայն որոնց անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի եւ անտառահատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա, երկու անձանց միջոցով 2017 թվականի օգոստոսի 3-ին «Դսեղի անտառպետության» 2-րդ պահաբաժնից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է 7 հատ լորենի տեսակի ծառ: Դրա հետեւանքով բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 850.500 ՀՀ դրամի վնաս:

Բացի դրանից, Ս. Վ.-ն, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք դրսեւորելով չի կատարել շրջայցեր, չի հայտնաբերել բացթողումներն ու թերություն­ները, որի հետեւանքով ինքնությունը չպարզված անձանց կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառ­տնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» 4 պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել են 1475 կանգուն, տարբեր տեսակի ու տրամագծերի ծառեր, որն առաջացրել է ծանր հետեւանքներ՝ բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր՝ 148.595.000 ՀՀ դրամի չափով վնաս:

2017 թվականի օգոստոսի 10-ին Ս. Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, օգոստոսի 13-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ 1-ին մասով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 2018 թվականի մայիսի 10-ին Ս. Վ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել եւ նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նույն քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնի անտառապահ Ս. Ե.-ին եւ թիվ 1-ին պահաբաժնի անտառապահ Մ. Հ.-ին:  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջիններս պարտավոր լինելով կիրառել կան­խարգելիչ միջոցառումներ ապօրինի անտառահատումների եւ ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, ստուգել բնափայտի մթերման, անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերը եւ հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավել եւ պահպանել ապօրինի հատված անտառանյութը եւ անտառխախտման միջոց հանդիսացող գործիքներն ու առարկաները, իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով պատշաճ կերպով չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները, ինչի արդյունքում 2016-2017 թվական­ների ընթացքում իրենց հսկողության տակ գտնվող պահաբաժիններում ապօրինի հատվել են տարբեր տեսակի հարյուրավոր ծառեր, ինչի հետեւանքով կազմակերպության եւ պետության իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:

 Ինքնությունը չպարզված անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի ծառահատում կատարելու փաստի  առթիվ վերոնշյալ քրեական գործի նյութերով հարուցվել նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով եւ այն առանձնացվել առանձին վարույթում:

2018 թվականի մայիսի 15-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է եւ քրեական գործի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ  էության քննության առնելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ