News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 11-15-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կազմակերպվեց «Էթնոխոհանոց անիվների վրա» խոհարարական արվեստին նվիրված տոնավաճառը, որը կազմակերպվել էր Պլովդիվում գործող “Միասին” հիմնադրամի նախաձեռնությամբ։ Տոնավաճառին ներկայացված էին իտալական, ռուսական, հայկական, հրեական եւ թուրքական հացատեսակներն ու այդ երկրների ավանդական խոհանոցների բազմաթիվ այլ նմուշներ:

Մայիսի 13-ին տոնավաճառում հայկական ավանդական խոհանոցի օրն էր, որի բացման արարողությանը մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Պլովդիվի Հայ մշակութային տեղեկատվական կենտրոնի հիմնադիր եւ “Միասին” հիմնադրամի անդամ Աղավնի Գեւորգյանը ներկայացրեց հայկական տաղավարի առանցքը հանդիսացող հայկական լավաշը՝ նշելով, որ այն ունի 3000 տարվա պատմություն եւ 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Ներկայացվեցին նաեւ հայկական քաղցրավենիքն ու աղցանը, ղարաբաղյան ավանդական ժենգյալով հացն ու չորացրած մրգերով հատուկ փլավը, ձավարով ՙՙանուշ ապուրը՚՚:

Տոնավաճառի բազմաթիվ այցելուներ հնարավորություն ունեցան համտեսելու հայկական ուտեստներ։ Միջոցառման ամբողջ ընթացքում հնչում էր հայկական երաժշտություն:

Տպել
Ամենաշատ