News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2018 թ. մայիսի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թ. ապրիլին արձանագրվել է 0.3% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա ընթացքում զգալիորեն նվազել է՝ կազմելով 2.4%: Ձեւավորված ցածր գնաճը պայմանավորվել է ինչպես բնականոն գնաճի աճի դանդաղմամբ, այնպես էլ սեզոնային ապրանքների գների նվազմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ գնաճն առաջիկա ամիսներին դեռեւս կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածի մոտ:                                                                                                                                                              

Արտաքին հատվածում ապրիլ ամսվա փաստացի զարգացումների համաձայն շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման եւ հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում դիտվող թույլ գնաճային միտումները: Նման պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը համաչափ գնաճային ազդեցություններ:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. առաջին եռամսյակում պահպանվել է համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտներում դիտված արտադրողականության բարձր աճով: Դա ուղեկցվել է նաեւ ներքին պահանջարկի  վերականգնման բարձր տեմպերով եւ ակնկալվում է, որ երկրորդ եռամսյակից վերջինիս աճը որոշակիորեն կդանդաղի՝ աստիճանաբար մոտենալով իր կայուն մակարդակին։ Խորհուրդը գտնում է, որ տարվա անցած ժամանակահատվածում գնաճային սպասումները կայունացել են եւ առաջիկա ամիսներին լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն սպասվում: Միեւնույն ժամանակ, Խորհուրդը գնահատում է, որ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա արդյունավետորեն չեզոքացվել է ԿԲ անկախության մանդատի ներքո կիրառված համարժեք գործիքակազմի շնորհիվ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում դեռեւս պահպանել գործող դրամավարկային պայմանները՝ միաժամանակ գտնելով որ կանխատեսված զարգացումների ներքո հետագայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կտատանվի թույլատրելի միջակայքում՝ կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերը ներկայումս գնահատվում են ավելի հավասարակշռված, որոնց դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գների կայունությունը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչեւ 2018 թ. մայիսի 30-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2018 թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ