ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԿամԱԶի ղեկին 16 րոպեում անցել է 19 կմ երկարությամբ Ղրիմի կամրջով, որը Կրասնոդարի երկրամասը կապում է Ղրիմի հետ: Այս մասին հայտնում է «ՌՏ»-ն:
Ավելի վաղ Պուտինը բացել էր Ղրիմի կամրջի ավտոճանապարհային հատվածը: Մայիսի 16-ին՝ ժամը 05: 30-ին, կբացվի ավտոմոբիլային երթեւեկությունը կամրջով: