News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս մասին երեքշաբթի օրը Twitter-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Չինաստանի հետ առեւտրային բանակցությունները շարունակվում են: Նրանք տարիներ շարունակ տարեկան հարյուրավոր միլիարդներ են ստացել ԱՄՆ-ի հաշվին», - ասել է ԱՄՆ նախագահը՝ առաջարկելով հետեւել զարգացումներին:

Երկուշաբթի օրը Թրամփը նաեւ տեղեկացրել էր, որ այս բանակցություններում անդրադարձ է կատարվում նաեւ հեռահաղորդակցային ZTE չինական ընկերության՝ ԱՄՆ-ում գործունեության հարցին, որի նկատմամբ ԱՄՆ առեւտրի նախարարությունն ավելի վաղ սահմանափակումներ էր սահմանել: Ընդ որում, գերատեսչության ղեկավար Ուիլբուր Ռոսը նշել էր, որ խոսքն իրավակիրառական պրակտիկայի մասին է, այլ ոչ թե՝ առեւտրային վեճի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ