News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, փոխանցում է  PA-ն: Նշենք, որ Էրդողանի՝ Լոնդոն կատարած այցն ուղեկցվում է բողոքի ցույցերով: Մասնավորապես, շատերը մեղադրում են վարչապետ Թերեզա Մեյին այն բանի համար, որ նա «շողոքորթում է» Թուրքիայի տոտալիտար առաջնորդին:

Ցուցարարները հանրահավաք են անցկացնում Դաունինգ սթրիթից՝ Բրիտանիայի վարչապետի նստավայրից քիչ հեռու: Մասնակիցների թվում են «Լրագրողներ առանց սահմանների», «Ծաղրանկարների միջազգային ցանց» եւ «Գրաքննության ինդեքս» կազմակերպությունների ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ