Եգիպտոսի ոստիկանությունը երկրի նախագահ Աբդել Ֆաթհ ալ Սիսսիին վիրավորելու մեղադրանքով ձերբակալել է իշխանության հասցեին կտրուկ քննադատություններով հայտնի ակտիվիստի, հաղորդում է The Associated Press-ը:
Ակտիվիստ Շադի ալ Հազալի Հարբայի կինը՝ Ֆատիման հաղորդել է, որ իր ամուսինը կեղծ լուրերի տարածման եւ նախագահին վիրավորելու մեղադրանքով դատախազություն է հրավիրվել:
Նրան ազատ արձակելու համար 2810 դոլարի գրավ է սահմանվել: Չնայած գրավը վճարելուն՝ Հարբային չեն ազատել եւ նրա գտնվելու վայրն անհայտ է: