News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան ռուսական գազի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը կքննարկի Եվրամիությունից դուրս գալուց հետո: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, հաղորդում է RA-ն:

Ներկայումս Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները չեն վերաբերում նավթին եւ գազին, սակայն Ջոնսոնն ասել է, որ Լոնդոնը կքննարկի բոլոր հնարավորությունները, երբ Մեծ Բրիտանիան «կարողանա վերադառնալ իր պատժամիջոցների քաղաքականությունը»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա խելամիտ միջոց չի համարում ռուսական գազի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, հաշվի առնելով այն, որ նավթի եւ գազի արտահանումը կազմում է Ռուսաստանի միջազգային առեւտրի 70 տոկոսը, Ջոնսոնը համաձայնել է, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո բոլոր տարբերակները կքննարկվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ