News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Չինաստանի հետ առեւտրային պատերազմի չի ձգտում, եւ ակնկալում է Պեկինի հետ գործարք կնքել: Այս մասին երկու երկրների միջեւ բանակցությունների նախօրեին Politico-ի հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան տնտեսական խորհրդատու Լարի Քուդլոուն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Չինաստանը ցանկացած համաձայնության շրջանակներում պետք է վերացնեն առեւտրի խոչընդոտները: «Յուրաքանչյուր կողմ հույս ունի ինչ-որ գործարք կնքել», - ասել է նա՝ հավելելով, որ համաձայնագիր դեռ չի կնքվել:

Նշենք, որ ԱՄՆ-ն սպառնում 60 մլրդ դոլար արժողությամբ ներկրվող չինական ապրանքների համար մաքսատուրքեր սահմանել՝ Պեկինին մտավոր սեփականության գողության եւ անբարեխիղճ առեւտրային քաղաքականության մեջ մեղադրելով: Չինաստանն, իր հերթին, սպառնում է պատասխան գործողություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ