News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

«Լրատվամիջոցներում տարածում է գտել ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի դիմումը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, թե ինչ փուլում է ս.թ. մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարարների վրա հարձակում գործած անձին առնչվող դեպքը։

Մայիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ոստիկան մոտենա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում, անհայտ անձը մոտեցել է բողոքի ակցիայի մասնակիցներին ու դիտավորությամբ կոտրել, 1999 թ. ծնված Համբարձում Մ.-ի բարձրախոսը՝ պատճառելով նյութական վնաս, եւ ձեռքով հարվածել է նրան, ապա բռունցքով հարվածել 1993 թ. ծնված Էդգար Վ.-ի դեմքին, ինչից հետո հեռացել է «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը հայտնաբերվել եւ տեղափոխվել է Արաբկիրի բաժնի պահպանվող տարածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1973 թ. ծնված Ժորա Ռ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 11-ին, ժամը 16.30-ին ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:

Կատարվում է քննություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ