News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆիննախը պատժամիջոցներ է ներդրել Իրանի ԿԲ-ի ղեկավար Վալիոլլա Սեիֆի դեմ, հայտնում է ՌԲԿ-ն։

Բացի դրանից, պատժամիջոցներ են ներդրվել Իրանի ԿԲ-ի միջազգային բաժանմունքի ղեկավարի օգնական Ալի Թարզալիի դեմ։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ Սեիֆը «աջակցել է Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի հանձնարարությամբ միլիոնավոր դոլարների փոխանցմանը «Հըզբոլահին» աջակցելու նպատակով»։

Նաեւ պատժամիջոցային ցուցակում են հայտնվել Իրաքի մեկ քաղաքացի ու Լիբանանի մեկ քաղաքացի։ Բացի դրանից՝ պատժամիջոցներ են ներդրվել իսլամական «Ալ Բիլադ» բանկի դեմ։

Մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգթոնը դուրս է գալիս իրանական միջուկային գործարքից ու վերականգնում է Իրանի դեմ նախկինում ներդրված պատժամիջոցների գործողությունը։ ԱՄՆ ֆիննախը հայտնել էր, որ Թեհրանի դեմ պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել կես տարվա ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ