News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի ԱԳՆ-ն պահանջել է, որ Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հեռանա երկրից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Jerusalem Post-ին:

«Հյուպատոսին առաջարկվել է խորհրդակցությունների համար որոշ ժամանակով վերադառնալ Թուրքիա», - ասել է հյուպատոսության  ներկայացուցիչը:

Նախկինում նմանատիպ միջոցներ Անկարայում Իսրայելի դեսպանի դեմ ձեռնարկվել էին Թուրքիայի իշխանությունների կողմից:

Երկու երկրների միջեւ դիվանագիտական հակամարտությունը տեղի է ունենում Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որտեղ իսրայելական զինված ուժերի հետ բախումների ժամանակ զոհվել են տասնյակ պաղեստինցիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ