News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հյուսիսային հոսք-2» գազամուղի մատակարարումները կսկսվեն 2019 թվականի վերջին կամ 2020 թվականի սկզբին: Այս մասին հայտարարել է Nord Stream 2 AG- ի առեւտրային տնօրեն Ռեյնխարդ Օնտիդը՝ ելույթ ունենալով Flame համաժողովին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ընկերությունը հուսով է, որ շինարարության ժամանակացույցի համաձայն, մնացած թույլտվությունները կստանա առաջիկա ամիսներին: Նա նաեւ ավելացրել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը ժամանակացույցով է կատարվում:

«Nord Stream 2-ի անունից մենք եւս մեկ անգամ հաստատում ենք, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործումը նախատեսվում է 2019 թվականի վերջին», - ասվում է ընկերության մեկնաբանության մեջ:

«Հյուսիսային հոսք-2» գազամուղի նախագիծը ենթադրում է գազատարի երկու ճյուղի կառուցում՝ տարեկան ընդհանուր 55 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարմամբ:

Խողովակաշարի երթուղին անցնում է Ռուսաստանի եւ Գերմանիայի տարածքային ջրերի եւ Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Դանիայի եւ Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտիների միջով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ