Թուրքմենստանի Բալկանյան եւ Դաշոգուզյան շրջաններում ճանապարհային երթեւեկության տեսուչները սկսել են կանգնեցնել «77»-ով սկսվող համարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերին: Համարանիշներներն ընդ որում բռնագրավում են, իսկ վարորդներին խնդրում են ոստիկանության բաժին ներկայանալ՝ նորը ստանալու համար, հաղորդում է Թուրքմենստանի «Ազատություն» ռադիոկայանը:
Նախնական տվյալներով՝ նման համարանիշների օգտագործման արգելքը պայմանավորված է նրանով, որ այժմ դրանք նախատեսված են բացառապես նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հարազատների համար: Տարածաշրջանային ոստիկանությանը հանձնարարվել է մինչեւ ամսվա վերջ բռնագրավել բոլոր «գեղեցիկ» համարները: