News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փհենյանը հայտարարել է, որ այլ տարբերակ չունի քան  մայիսի 16-ին Սեուլում նախատեսված բարձր մակարդակի բանակցությունները չեղյալ հայտարարելը՝ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմական զորավարժությունների հետ կապված, որոնք հակասում են Հյուսիս-Հարավ կապերի ջերմացմանը, հաղորդում է Reuters-ը:

Հանդիպումը պետք է կենտրոնանար ապրիլի 27-ին միջկորեական գագաթաժողովում ընդունված հռչակագրի կատարման ծրագրերի, ինչպես նաեւ կորեական պատերազմին պաշտոնապես վերջ դնելու եւ «լիակատար ապամիջուկայնացման» հարցերի վրա:

Հյուսիսային Կորեայի Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները «սադրանք» է անվանել՝ նշելով, որ Փհենյանն այլ տարբերակ չուներ, քան բանակցությունները դադարեցնելը:

«Հարավային Կորեայի իշխանությունների հետ սադրիչ ռազմական զորավարժությունների լույսի ներքո ԱՄՆ-ն նաեւ պետք է մանրակրկիտ մտածի Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ նախատեսվող գագաթաժողովի ճակատագիրը», - ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպումը պետք է տեղի ունենար հունիսի 12-ին Սինգապուրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ