News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը շարունակում է նախապատրաստվել նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպմանը՝ չնայած Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների հետ կապված Փհենյանի սպառնալիքներին:

«Կիմ Չեն Ընը ավելի վաղ հավաստիացրել էր, որ հասկանում է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունները շարունակելու անհրաժեշտությունը», - ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը՝ հավելելով, որ վարչակազմը շարունակում է նախապատրաստվել Թրամփի եւ Կիմի հանդիպմանը:

Նշենք, որ հանդիպումը պետք է անցկացվի հունիսի 12-ին Սինգապուրում: Սակայն այսօր Փհենյանը հայտարարել է, որ կասեցնում է մայիսի 16-ին Սեուլի հետ նախատեսված բանակցությունները՝ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունների պատճառով, որոնք սադրանք է անվանել: Բացի այդ, Փհենյանը Վաշինգթոնին կոչ է արել «ուշադիր մտածել» առաջիկա բանակցությունների ճակատագրի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ