News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան կբանակցի ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակով միայն այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված լինի ոչ միայն միջուկային հարցի լուծմամբ, այլեւ Փհենյանի հետ հարաբերությունների բարելավմամբ: Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Կիմ Գե Գվանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե ԱՄՆ վարչակազմն դուրս գա բարձր մակարդակի բանակցությունների՝ անկեղծ շահագրգռված լինելով ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հարաբերությունների բարելավմամբ, մեր կողմից դրական արձագանք կլինի»,- հայտարարաել է կորեացի փոխնախարարը, փոխանցում է «Ռենհապ» գործակալությունը:

Սակայն, ըստ Կիմ Գե Գվանի, եթե Հյուսիսային Կորեան միայն ապամիջուկայնացման մասին միակողմանի պահանջներ լսի, ապա Փհենյանում «նման երկխոսության նկատմամբ հետաքրքրություն չի լինի»: «Մեզ ոչինչ չի մնա, քան վերանայել հարցն այն մասին, կհամաձայնեն արդյոք բարձր մակարդակի բանակցությունների ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի վարչակազմները», - ասել է փոխնախարարը:

ԱՄՆ-ի եւ Հյուսիսայն Կորեայի նախագահների բանակցությունները նախատեսված են հունիսի 12-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ